«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:

Փորձագետը համոզված է.

Ադրբեջանի համար բացվել է հնարավորությունների պատուհան՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

  • Հայաստանում թիվ մեկ խնդիրը պետք է լինի բանակի, սպառազինության վերականգնումը. նոյեմբերի 10-ից հետո պարբերաբար ահազանգել ենք. 6 ամսում ոչինչ չի արվել:
  • Այսօր պարալիզացվել է ամբողջ պետությունը. բոլոր ռեսուրսներն ուղղվել են Փաշինյանի իշխանության վերարտադրմանը:
  • Չի կարող պարտված ղեկավարը շարունակել պաշտոնավարել. այդ մարդը վախենում է խոսել ադրբեջանցիների հետ:
  • Նիկոլի ոճով՝ Նիկոլին. մենք պետությո՞ւն ենք, թե՞ մենք պետություն չենք:
  • Եթե նույնիսկ թշնամու 200 հոգանոց զորախումբը չես կարողանում կանգնեցնել, դու ի՞նչ պետության ղեկավար ես:
  • Օգտվելով Հայաստանում խառը նախընտրական վիճակից՝ Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս:
  • Մինչև Հայաստանում չլինի ղեկավար, որը պատրաստ է թշնամու վրա կրակելու հրաման տալ, թշնամին առաջ է գալու: