ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ռազմական վերջին ագրեսիայի նպատակներից է ստուգել հայկական բանակի, միջազգային հանրության դիմադրողականությունը: Հայրապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում:

«Իմ դիտարկմամբ՝ Բաքվի նպատակներից մեկն է ստուգել դիմադրողականությունը:Վերջերս Ալիևն իր ելույթներից մեկում խոսում էր նրա մասին, որ հայկական պետություն, հայկական բանակ չկա: Եվ փորձում է այդ տրամաբանության ներքո հասկանալ դիմադրողականությունը և դիմադրողականության չափը»,-ասաց Հայրապետյանն ու կարևորեց ներքին կայունության պահպանումը:

Ըստ պատգամավորի՝ ստուգվում է նաև միջազգային հանրության դիմադրողականությունը: «Ալիևի վերջին վտանգավոր ելույթները Զանգեզուրի հետ կապված և նաև ուժի, սպառնալիքի կիրառման վերաբերյալ տեքստերը ցույց են տալիս, որ ինքը ստուգում է միջազգային հանրության դիմադրողականությունը»,-ասաց Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ միջազգային բոլոր գործընկերները համարժեք ձևով կարձագանքեն այս գործողություններին:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արելՀայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերիցՈչ Հայաստանիոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվելՄիաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: