Մենք իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը պետք է մնա անձեռնմխելի:

Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, որտեղ եղել են մայիսի 10-ի դրությամբ: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ տեղում հիմա աշխատանքներ են ընթանում, կառավարության նիստից հետո ԱԺ նիստ տեղի կունենա, ավելի մանրամասն կքննարկեն իրադրությունը, տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն անհրաժեշտ որոշումներ. «Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել:

Այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային, պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն իրադրության հանգուցալուծման համար: Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր: Մենք պետք է այս խնդիրը լուծենք»: