ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունն (ՄԻԳԿՎ) անհանգստություն է հայտնել օկուպացված պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում բռնության էսկալացիայի պատճառով եւ կոչ է արել դադարեցնելու այն: Ինչպես մայիսի 11-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, ՄԻԳԿՎ-ն «դատապարտում է սադրանքները»։

«Մենք խորապես անհանգստացած ենք վերջին օրերին բռնության էսկալացիայից օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում, եւ Իսրայելում»,- ասել է նա: «Մենք դատապարտում ենք այդ բռնությունը եւ բռնության ցանցակած դրդում, ինչպես նաեւ էթնիկ բաժանումը եւ սադրանքները»:

Վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության տվյալները՝ Քոլվիլը հայտնել է, որ մայիսի 7-ից մինչեւ 10-ը 915 պաղեստինցիներ են վիրավորվել Արեւելյան Երուսաղեմում եւ ավելի քան 200-ը՝ Արեւմտյան ափին:

Նրանց մեծամասնությունը վիրավորվել է Իսրայելի անվտանգության ծառայությունների գործողություններից: Մայիսի 10-ի դրությամբ ՄԻԳԿՎ-ում տվյալներ են ստացվել նաեւ շուրջ 20 իսրայելացիների վիրավորվելու մասին, դրանք հիմնականում անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ են:

Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «չպետք է ուժ կիրառվի նրանց դեմ, ովքեր խաղաղ իրականացում են իրենց իրավունքները», իսկ դրա անհամաչափ կամ անհրաժեշտությամբ չառաջացած օգտագործումն արգելված է: Խոսելով պաղեստինյան զինված խմբավորումների կողմից Իսրայելի հրթառակոծումների մասին՝ Քոլվիլը նշել է, որ «ոչ ընտրողական գործողության զենքի օգտագործումը, ինչպիսիք են Իսրայելի դեմ արձակված հրթիռները, խստիվ արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, եւ այն պետք է անհապաղ դադարեցվի»: ՄԻԳԿՎ-ում դիմակայող կողմերին կոչ են արել «հանդարտեցնելու իրավիճակը եւ խուսափելու հետագա բռնությունից»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: