«Ես սիրում եմ Հայաստանը, հա գիտեմ որ հեչ լավ օրի չենք, բայց հավատում եմ, որ միայն աշխատանքով, նոր նախագծեր իրականացնելով է, որ կարա ՀՀ քաղաքացին, իր երկրին օգուտ բերի։»

Սա գրել է ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը՝ ներկայացնելով իր ստեղծած նոր նախագիծը։

Թերևս կհամաձայնվեմ ու կօգտվեմ այդ մտքից ու կհայտարարեմ արդեն մեր՝ MOCT թիմի ստեղծարար նախագծի մասին, որի անունն է Alteration, այսինքն փոփոխություն։

Սա մի համարձակ ու ստեղծագործ գաղափար է՝ փառատոն-պրոմենադ, որի նպատակն է երաժշտության և կերպարվեստի ներդաշնակ համադրությամբ փոփոխել մեր կարծրատիպային պատկերացումներն ընդհանրապես։

Եվ այո, գիտությունը, երաժշտությունն ու կերպարվեստը կարող է դառնալ շփման հիմնական լեզու և ստեղծել հասարակական նոր արժեքներ։ Հավանեք Alteration էջը որպեսզի տեղեկանաք ըթացակարգի մասին։

Հովհաննես Ազոյան