Ստամբուլի ծանր հանցագործությունների 32-րդ դատարանը դատական հայց է ներկայացրել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի դեմ՝  Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ համացանցում արած հրապարակումների համար:

Այդ կապակցությամբ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել:

Դատախազությունը Դենիզ Յուջելի նկատմամբ հետաքննություն սկսելու համար համապատասխան թույլտվություն է պահանջել արդարադատությունան նախարարությունից:

Յուջելը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին հրապարակայնորեն նվաստացնելը: Լրագրողին 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի, գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից, 44-ամյա Դենիզ Յուջելը 1 տարի կալանավորված էր մնացել Թուրքիայում՝ առանց մեղադրական եզրակացության։

2018թ․ փետրվարի 16-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Յուջելին՝ մինչև վճռի հրապարակումը։ Վերջինս վերադրաձավ Գերմանիա։ Թուրքական դատախազությունը լրագրողի համար 18 տարի խիստ ռեժիմի ազատազրկում էր պահանջում։

ermenihaber