Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Դիարբեքիրի մայրեր»-ի հետ անցկացրած  իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Անցկացվում է մուսուլմանների շրջանում ռամադան ամսվա օրերին) ժամանակ խոսել է իսրայելապաղեստինյան բախումներ մասին:

Պաղեստինցի արաբների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները դատապարտած Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլ Մեքքայում Քաաբայի շուրջ պտտվող, Մադինայում մարգարեին ներկայացող բոլոր մուսուլմանների խնդիրն է, այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաևոյում ապրող ամեն մի մուսուլմանի հարցն է»:

Էրդողանը հայտնել է նաև, որ նախաձեռնություններ են սկսել, որպեսզի այս հարցով բոլոր միջազգային կառույցներին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանն ու ՄԱԿ-ին գործողությունների մղեն: