Պատկերացնում եմ, թե ինչքան շատ մարդ հիմա հանգիստ շունչ քաշեց։ Բան չմնաց, ՀԱՊԿ-ը կգա ու կփրկի մեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը

«Կարող ենք էլ ոչինչից չանհանգստանալ։ Փրկված ենք։

Շնորհավորում եմ, հպարտ քաղաքացիներ։

Անպատասխանատվության ու թուլամորթության շքերթը շարունակվում է։

Ի՞նչ ասեմ։ Եթե անկեղծ, ես չգիտեմ, թե ազգային ամոթի ու խայտառակության այս խարանը ոնց ենք մաքրելու մեր ճակատից։ Արդեն չգիտեմ»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։