Ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նվիրված է Արցախին և Արցախում հերոսաբար ընկած տղաներին: Երգը կոչվում է «Իմ Արցախ»:

Երգիչը այն կատարում է հայերեն, տեսահոլովակում էլ ներկայացել է Դեքերյան ազգանունով:

Խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է: Գործիքավորումն արել է Գևորգ Մանասյանը: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

Նշենք, որ Դանիել Դեքերը Արցախյան վերջին պատերազմի օրերին ժամանել էր Հայաստան՝ իր զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին և Հայաստանին: Նա օտարազգի այն արտիստներից է, որը մշտապես իր սերն ու ակնածանքն է արտահայտում հայերի և Հայաստանի նկատմամբ: Դեքերը նաև ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

 

armtimes.com