Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ ի պատասխան վերջին զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդագրությունների:

«Ադրբեջանում կալանքի տակ գտնվող գրեթե 200 հայի ճակատագիր անհայտ է մնում՝ նրանց նկատմամբ խոշտանգումների և նվաստացումների մասին հաղորդագրությունների ֆոնին»,-ասվում է զեկույցում։

«Խորապես մտահոգված ենք գերեվարված և ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների մասին հաղորդագրություններով»,-ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդթը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին սերտորեն աջակցել մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին՝ հետաքննելու ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների իսկությունն՝ անկախ նրանց կարգավիճակից, և ապահովել պահվող անձանց պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների համաձայն, ներառյալ պաշտպանությունը կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև նրանց հայրենադարձության մասին մանրամասն տեղեկություն տրամադրել: Որպես մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ և տրամադրել պահանջվող ողջ տեղեկատվությունն՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունն ապահովելու համար»։