NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարտեր են ընթանում Սյունիքի մարզի՝ Իշխանասարի ուղղությամբ:

Շուրջ կես ժամ առաջ հակառակորդը հարձակում է նախաձեռնել:

Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը, ինչպես նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը մեր զանգերին չպատասխանեցին: