Գետաբեկի շրջանում 26-ամյա ադրբեջանցի Քյամրան Նամազովը պայթել է ականի վրա։  Այս մասին հայտնում է Инфотека24-ը։

Ըստ աղբյուրի՝ նա սունկ հավաքելիս պայթել է ականի վրա։ Տղամարդը հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պատահարի կոնկրետ տեղանքը չի նշվում։

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում ականի վրա պայթել է ավելի քան 20 մարդ, ևս 85-ը վիրավորվել են: