ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը մայիսի 11-ին  իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Պաշտոնական արարողության շրջանակներում ունեցած կարճատև զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների արդի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։