Գնահատման և թեստավորման կենտրոնն ավարտել է դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը:

«Այս տարի Արցախի ու ՀՀ բուհեր է դիմել 13360 քաղաքացի: ՀՀ-ից քննություն հանձնելու համար դիմել է 5185 հոգի՝ «Մաթեմատիկա» առարկայի համար, «Անգլերենի» համար՝ 4342 և «Հայոց լեզու և հայ գրականության» համար՝ 4074-ը: Արցախից «Մաթեմատիկա» առարկայի համար դիմել է 207 մարդ, «Անգլերենի» համար՝ 96, իսկ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար՝ 322»,- նշել է Գրիգորյանը և հավելել, որ անվճար տեղերի համար քննություն է հանձնել 1824 հոգի, իսկ վճարովի տեղերի՝ 21820:

Հայտեր ներկայացնելու գործընթացը սկսվել էր ապրիլի 15-ին, ավարտվել է մայիսի 10-ին: