Մայիսի 10-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն իրենց մտահոգությունն են հայտնել Արևելյան Երուսաղեմում պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։

Նախարարները դատապարտել են պաղենստինցիներին իրենց բնօրրանից վտարումը և կոչ արել զսպվածություն ցուցաբերել ու թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք Ռամադանի ընթացքում կսրեն իրավիճակը։

Նրանք քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ «Sputnik V» պատվաստանյութի Թուրքիա մատակարարելու հարցերը, ինչպես նաև հենց այնտեղ արտադրությունը կազմակերպելու հեռանկարը։

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսզազրույցի ընթացքում կարևորել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերը։