Մենք ունենք ընդամենը 4,5 տարի՝ վերականգնելու համար անվտանգությունը, որ կարողանանք դիմակայել ժամանակակից բոլոր սպառնալիքներին, որոնք մեզ սպասում են,- մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

Մարզային այցելությունների ժամանակ Ա.Վանեցյանը հանդիպել է բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել տարբեր հարցերի վերաբերյալ իր տեսլականը, անդրադարձել պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, սահմանային և անվտանգության հարցերին։

«Սյունիքը ոնց ուզում գծում են, ինչ ուզում անում են։ Մենք ունենք ընդամենը 4,5 տարի ժամանակ, որ մեր բանակը վերազինենք, հզորացնենք, անվտանգային համակարգը վերականգնենք և կարողանանք դիմակայել ժամանակակից բոլոր սպառնալիքներին, որ մեզ սպասում են»,- ասել է նա

Արթուր Վանեցյանը հավելել է, որ անվտանգությունն առաջնային դարձավ այն ժամանակ, երբ խախտվեց երկրի սահմաններն ու անվտանգությունը։

Քաղաքական գործիչը անդրադարձել է նաեւ ԱԱԾ պետի պաշտոնից հեռանալու մանրամասների մասին. «իրավիճակը ճիշտ գնահատելով հասկացա, որ չէի կարող այսօր գալ այս գյուղում նստել, կամ գյուղի մեջ քայլեի, մեկն էլ դուրս գար ասեր՝ ամոթ քեզ»։