Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Ֆաուստովան պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին, որը տեղի է ունեցել Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթի ավարտից հետո:

«Հարցրել է, թե որտեղ եմ կռվել, որտեղ եմ եղել: Ասացի, որ եղել եմ Ստալինգրադում, ռադիոօպերատոր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է վետերանը:

Նրա խոսքով՝ Պուտինը հետարքրվել է նաև իր գործերով, թե ինչպես է ապրում ներկա պահին:

Հիշեցնենք, որ ՌԴ մայրաքաղաքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցել է ավելի քան 12 հազար զինծառայող: Արարողությունից հետո նախագահն, ավանդույթի համաձայն, հարգել է զոհվածների հիշատակն ու ծաղկեպսակներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին Կրեմլի մոտակայքում: