Ռուսական բանակը 2021 թվականին նոր «Дрель» ավիառումբ կստանա։ Այս մասին Ինտերֆաքս -ին հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

«Փորձարկումների արդյունքները հաստատել են «Դրել» ավիառումբի մարտական արդյունավետությունը: Գնումները նախատեսվել են 2021 թվականի պետական պաշտպանական պատվերի համաձայն եւ 2022-2023 թվականների պլանային ժամանակաշրջանի համար»,-ասել է նա:

2018 թվականի մարտին հաղորդվել էր, որ նորագույն «Դրելը» կկարողանան տեղադրել հինգերորդ սերնդի Սու-57 ռուսական կործանիչների վրա: Ավիառումբը թույլ է տալիս հարվածներ հասցնել օբյեկտներին՝ առանց ներթափանցելու հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցների գոտի:

Նախատեսված «Դրել» ավիառումբը մշակվել է «Բազալտ» ՀԿ-ի կողմից եւ նախատեսված է զրահատանկային տեխնիկայի, վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանների, էներգետիկ սարքավորումների եւ զենիթահրթիռային համալիրների կառավարման կետերի ոչնչացման համար: Ըստ մշակողի հայտարարության, «Դրելը» անտեսանելի է ռադարների համար: