Մեկ քայլ կենսագրություն․ Արարատ Միրզոյան

Հայաստանի քաղաքական Օլիմպոսում «ռեստարտ» եղած հետո պանդեմյան պինցետով դիմավորած ։ Գրեթե ամեն օր կառավարության կայքն ավետում է հերթական պաշտոնակալի փոփոխության մասին, որի կենսագրությունը հաճախ չի էլ գերազանցում A4 թղթի կես էջը։

«Մեկ քայլ կենսագրություն»-ը բաց չի թողնում նման կենսագրությունով «կառավարության տիտաններին» ։ Եվ այսօրվա հերոսը ԱԺ նախագահ ՝ Արարատ Միրզոյանն է ։

Միրզոյանը պատմաբան է։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև՝ մագիստրատուրան: Սովորել է Պետական կառավարման ակադեմիայում, ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն ու ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։Դեռ 2007 թվականին թանգարանից կորել էին կարևոր նմուշներ, և կան փաստեր, որ այդ գործով անցնում էին և հարցաքննվել են այժմ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Երբ ես արդեն տնօրեն էի, պարզվեց որ նախկին տնօրենի օրոք՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ, թանգարանի հազվագյուտ գրականության միավորներից տասնյոթը կորել կամ գողացել են: Այդ ժամանակ քրեական գործ չէր հարուցվել: Երբ ես դարձա տնօրեն, տեղեկացա այդ մասին, և քանի որ նախկին տնօրենը հրաժարվեց հանձնում-ընդունում անել, հարուցվեց քրեական գործ: Բոլորովին վերջերս պարզվեց, որ հարցաքննվել են նաև ասպիրանտները, որոնց նախկին տնօրենը համարում էր գլխավոր կասկածյալներ»,– ասել է Հայկ Դեմոյանը։

Միրզոյանը, ինչպես ինքն է նշում, ուսանողական, հետո նաև քաղաքական ակցիաների «մեծ սիրահար» է։ 2004 թվականին նա մի խումբ երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ նախաձեռնել ու ակտիվ մասնակցել է «Հանուն գիտության զարգացման 1» շարժմանը: Այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունն առաջ էր քաշել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախագիծը, որը, ինչպես մեկնաբանել էին մասնակիցները, հակասում էր կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին, և որի ընդունման դեպքում բազմաթիվ ուսանողներ, այդ թվում նաև Արարատ Միրզոյանը զորակոչվելու էին զինվորական ծառայության: ՀԳԶ-ի ջանքերով օրենսդրական նախաձեռնությունը չեղյալ համարվեց, Միրզոյանն էլ չծառայեց բանակում։ Նա կառավարության «չծառայած պաշտոնյաների» ցանկում է։

Իսկ ահա ՝Միրզոյանի աշխատանքային կենսագրությունը մտահոգիչ է․ առաջին հայացքից ոչ մի պորտալար կառավարության գործունեության հետ, առավել ևս՝ առաջին փոխվարչապետի ինստիտուտի կամ ԱԺ-ի։ Կրտսեր գիտաշխատողից մինչև գլխավոր արխիվագետ, վերլուծաբանից մինչև փորձագետ ու մի թիթեռի կյանք էլ՝ պատգամավոր։ Ահա և վերջ․ 42ամյա ԱԺ-ը նախագահի աշխատանքային փորձն այսքանով ավարտվում է։

Միրզոյանը փաբային կյանքի սիրահար է։Նրան հաճախ կարելի է հանդիպել երևանյան փաբերում, որտեղ էլ, երևի, ձևավորվել է նրա «փաբային թիմը»։ Մտերիմները տարբեր առիթներին պատմում են, որ Միրզոյանը խմիչքների մեծ գիտակ է, պակաս սիրահար էլ չէ։ Միրզոյանը էսթետ էլ է, վկայությունը պլաստիկ վիրահատություններն են քթի և ականջների շրջանում։Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։ Կինը Գոհար Աբաջյանն է, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Արարատի հետ ծանոթացել են 2004 թվականի ուսանողական «պայքարի» տարիներին։ Գոհար Աբաջյանը բավական ակտիվ ֆեյսբուքցի է, որի գրառումները դառնում են մի ստվար զանգվածի համար քննարկման թեմա։ Նա պարբերաբար «գովազդում» է ամուսնուն, հրապարակում ընտանեկան լուսանկարներ, ցույց տալիս, թե որքան հոգատար հայր է քայլիստը և իր ուսերն է կրում տան փոշեծծման գործառույթը։

Իսկ ինչպիսի Հայ է ՝ Արարատ Միրզոյանը ։

Ամիսներ առաջ ՝Միքայել Մինասյանը կրկնակի գործակալ լինելու մեջ է մեղադրեց Արարատ Միրզոյանին և որպես փաստ՝ ներկայացրեց նրա ձեռքով գրված դիմումն ԱԱԾ-ին՝ սեփական ծառայությունները մատուցելու մասին: Պարզաբանում է, որ այդ դիմումը 2007 թվականին կամավոր չի գրել մեր ներկա ԱԺ նախագահը: Ազգային անվտանգության հետ համագործակցելու նրա որոշումը ստիպողաբար է եղել, քանի որ նույն ծառայության կողմից բացահայտվել է Թուրքիայի օգտին լրտեսություն անելու փաստը:

Нет описания.

Իսկ թուրքական անվտանգությունը, համաձայն Միքայել Մինասյանի աղբյուրի, Միրզոյանի հետ կապ է հաստատել և իրենով արել դեռ ԱՄՆ-ում ուսանելու տարիներին, որ պատրաստվում էր ներդրում ունենալ ցեղասպանագիտության ասպարեզում: Մինասյանը նաև պնդում է, որ այդ իրողության մասին տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը, քանի որ վարչապետ ընտրվելուց հետո ԱԱԾ-ից պահանջել է օտարերկրյա գործակալների ցուցակը և ստացել: Նաեւ, որ այդ ցուցակում Արարատ Միրզոյանը միակը չէ: Ինչպես տեսնում ենք, մեղադրանքը տարողունակ է՝ խորքով ու լայնությամբ, և մարդաշատ:

Աշխեն Վիրաբյան