ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի վերաբերյալ դեռ որոշում չկա, քննարկումներ են ընթանում։ Այս մասին  «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ որոշման մասին կբարձրաձայնեն:

Լրագրողների դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ նախկինների վերադարձին դեմ է՝ Շարմազանովը պատասխանեց.

«Նախկինը Նիկոլն է, և այստեղ Վանեցյանի կարծիքները կիսում եմ: Նրա թիմում, նայեք՝ ինչքան նախկիններ կան, որոնք, դուք դեռ ծնված չէիք, պաշտոնյա էին»:

Շարմազանովը նշեց, որ Արթուր Վանեցյանն իր գնահատականների մասին խոսել է:

«Այսօր գնում ենք ընտրությունների՝ պայքարելու ազգակործան պատուհաս ռեժիմի դեմ: ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային պահպանողական դաշտում», — նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ դաշինքը մեծ անելիք ունի, իր բնորոշմամբ, կապիտուլյանտին հեռացնելու գործում: