19 ֊ամյա անմահ հերոս Ռաֆիկը վիրավորվել էր իր ծննդյան օրը `Նոյմբերի 7֊ին և այդ օրվանից այլևս ոչ մի տեղեկություն տղայի մասին։Ամիսներ անց միայն `հոր երկար ու տանջալի փնտրելու արդյունքում գտնվեց …Թշնամական կողմը որդու դին հանձնեց հոր դողացող ձեռքերի մեջ։💔

ԱԴԻԼԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԻ ՌԱՖԻԿ։
19-ամյա հերոսը ամիսներ շարունակ կռվելով թշնամու դեմ ,վիրավորվում է Շուշիում, Նոյեմբերի 7֊ին`իր ծննդյան օրը և անհետ կորում ։
Հերոսի անունը ոչ այնժամ և ոչ էլ այսժամ ոչ մի տեղ չհրապարակվեց`ոչ զոհվածների,ոչ անհետ կորածների ցուցակում….Որևէ լրատվամիջոց էլ չանրադարձավ…Իսկ Հայրը փնտրում էր ….փնտրում էր ամիսներ շարունակ,գիշեր ու ցերեկ`ցավը սրտում,արցունքն աչքերին…երեք ամիս անց գտավ… Որդու դին թշնամական կողմը հանձնեց հոր դողացող ձեռքերի մեջ…. Անասելի ցավ…

«ՔԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ…
Շտապում էիր,շատ էիր շտապում մեծանալ,մեր ՌԱ՛Ֆ,մեր սիրելի՛ աշակերտ Ռաֆիկ Ադիլխանյան:
Միշտ դժգոհում էիր,որ ստիպված ես քո տարեկիցներից մեկ տարի ուշ ավարտել դպրոցը:

Իրավիճակի բերումով դու և հասակակիցներդ դպրոցն ավարտեցիք անսովոր պայմաններում,և արդեն հավերժ՝ մենք քեզ պարտք ենք քո չվայելած ավարտական միջոցառումները:
Ռա՜ֆ,մեր սիրու՜ն տղա,մեր օրինակելի աշակերտ, քո հարազատ դպրոցում դեռեւս չի մարել քո տաք շունչը, քո ուսուցիչները դեռևս սխալմամբ քո անունով են կոչում եղբորդ,որովհետև երեքուկես ամիս մեր մտքում և աղոթքներում միայն դու էիր.լիահույս էինք,որ գալու էիր և գրկելու քո սիրելի ուսուցիչներին:
Ռա՛ֆ,չխնայեցիր կյանքդ,խնդրեցիր բժիշկներին,որ քո փոխարեն օգնեն մյուսներին՝քո վերքը ծանր չէ,դու կդիմանաս(գոնե մեկ անգամ եսասեր գտնվեիր):
Դու մի՛շտ օգնում էիր ընկերներիդ,քանի որ մեծն էիր ու դասամատյանում էլ՝ առաջինը.
1.ԱԴԻԼԽԱՆՅԱՆ ՌԱՖԻԿ ԱՐՄԵՆԻ
Մեր 19-ամյա հերո՛ս,մեր անմա՛ր կարոտ,հավերժ մեր սիրելի՛ աշակերտ…
Հ.գ…Անչափելի է զավակի կորստյան ցավը…»