«Հաղթանակ» զբոսայգում մայիս 9-յան տոնական միջոցառում է: Ներկա են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, զինվորականներ, վետերաններ:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջ:

Հնչեցին Հայաստանի և Ռուսաստանի պետական հիմները, որից հետո հայ և ռուս զինվորականներն անցան տոնական քայլերթով: