Երբ latte macchiato-ն ավելի կրեատիվ է ստացվում․․. Ես սուրճ չեմ խմում, բայց կոֆե եփողների հանդեպ անձնական անտագոնիզմ չունեմ։ Պարզապես՝ սուրճ չեմ սիրում,- գրում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ու բնավ դեմ չեմ, որ սուրճ եփողը դառնա մոդել, կամ վարչապետի խոսնակ։

Ես չզարմացա, երբ Վարդան Մինասիչ Օսկանյանի կոֆե եփողը դարձավ վարչապետի մամուլի խոսնակ։ Ավելին, ենթադրում էի, որ բարեկիրթ Օսկանյանը սուրճի պերերիվներին ապագա խոսնակին կբացատրի, որ ո՛չ ինքը եւ ո՛չ էլ որեւէ մեկը, այդ թվում իր շեֆը, իրավունք չունեն որոշելու, թե լրագրողները որտեղով կարող են քայլել եւ որտեղով չեն կարող, ի՞նչ հարց կարող են տալ, եւ ո՞ր հարցն է, որ իրեց շեֆի մոտ կոգնիտիվ դիսոնանս առաջացնում։

Ես, իհարկե, չեմ բացառում, որ իմայլական մի սրտացավ պատգամավոր շրջանառության մեջ դնի օրենքի մի նախագիծ, որով կսահմանվի վարչապետին տրվող պարտադիր հարցաշարը եւ կքարտեզագրվեն Հայաստանի այն տարածքներն ու օբյեկտները, որտեղով լրագրողները անցնելու իրավունք չեն ունենա։

Բայց քանի դեռ մեր լավ բարեկամ Վահանգ Հովհակիմյանը սույն նախագիծը չի բերել եւ չի հիմնավորել դրա ընդունելու ռազմա-հեղափոխական հպարտ անհրաժեշտությունը, Վարդան Մինասիչի նախկին օգնականին հիշեցնեմ, որ ո՛չ ինքը, ո՛չ իր վերադասի ախրանիկներն ու ո՛չ էլ իր «պրյամոյ» շեֆը իրավունք չունեն որոշելու, թե GPS-ով որտեղ տեղորոշվեն լրագրողներն ու ի՞նչ հարցեր տան։

Լրագրողների դեմ չինական պատ կազմելու փոխարեն ախրանիկներով-մոդելներով ու մնացած թոփ հեղափոխականներով, էդ պատը կազմեք Սյունիքի գյուղերում, որտեղ թուրքը GPS-ը գրկած ամեն օր մտնում է մեր երակների մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբյանը։