Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք տարի առաջ հենց այս օրը ինձ թվում էր, թե Շուշիի ազատագրումից և ընդհանրապես Ղարաբաղյան շարժումից հետո հայ ժողովուրդը արձանագրում է իր հաջորդ խոշորագույն նվաճումը։ Ավելին, համոզված էի, թե ամսաթվերի համընկնումը խորհդանշական է, այլ ոչ թե՝ պատահական։

Երեք տարի անց ո՛չ Շուշին կա և ո՛չ էլ հեղափոխությունը, իսկ ես ինձ զգում եմ վերջացած հիմարի և անպետք շատախոսի կարգավիճակում։
Կներեք ինձ»։