ԱԺ «Իմ Քայլը » խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ազատության հրապարակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած հետհաշվարկին, թե այս իշխանությանը մնացել է 42 օր իշխանությանը մնալու առումով, ասաց. «Եթե դա նայում ենք որպես օրացուցային մի դրսեւորոմ, ապա դա մեզ բացարձակապես չի վախեցնում, մենք էլ ենք հասկանում, որ այդքան օր հետո լինելու են ընտրություններ: Եթե Ռոբերտ Քոչարյանը նկատի ունի, որ ընտրություններում իր թիմը հաղթանակ կտանի, մենք կպարտվենք, շատ օր չի մնացել, կսպասենք, կտեսնենք»:

Հովիկ Աղազարյանի համար համոզիչ չէ նաեւ քննադատությունը, թե իշխանության ղեկին մի մարդ է, որը չգիտի՝ ինչ է պետականությունը, պետական կառավարումը ու չգիտի՝ ուր է գնում, ըստ նրա. «Ճիշտ հակառակ կարծիքին եմ, որովհետեւ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մեր քաղաքական թիմը եւ մեր պետությունը գտնվում է շա՜տ-շա՜տ ճիշտ ուղու վրա, բոլոր ինստիտուտների կայացման ուղու վրա»:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում ելույթ ունենալիս Քոչարյանն ասաց, որ 2018-ի ապրիլին ժողովուրդն իշխանության ղեկին է նստեցրել մեկին, որը չգիտի՝ ինչ է պետականությունը, պետական մեքենան ինչպես է աշխատում։ «Այս իշխանությանը մնացել է 42 օր է, վաղը կմնա 41 օր, ուրեմն՝ ամեն օր սոցցանցերի ձեր էջերում հետհաշվարկ արեք, սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը»,-հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

Irakanum.am