Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Անդրիասյանի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Պետրոսյանի Մավյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Փաստի առթիվ Ա,. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները սկզբնաղբյուրում: