Որոշել էի այսօր չգրել մայիսի 9-ի խորհրդի մասին, քանի որ վստահ էի, որ լրահոսն ու սոցցանցերը հեղեղված են լինելու պաթոսով կամ ցավով։ Երկուսն էլ կար։ Ու բոլոր կողմերը մեղադրում են Նիկոլին։ Եվ ճիշտ են անում։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Իսկ այս լուսանկարը Նիկոլի հետ ընդհանրապես կապ չունի։ Այս նկարում Նիկոլը մեղավոր չէ։ Բայց այս նկարը մեղավոր է ամեն ինչում։

Այս նկարը խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության, մարդկային պարկեշտության և պետական մտածողության։ Վստահ եմ, որ ընդդիմախոսների առաջին արձագանքը լինելու է ծամված կլիշե-արդարացումը, թե պետությունը վեր է ամեն ինչից և հանուն դրա է այս նկարը։

Վայ ձեզ ու այդ մտածողությանը, որովհետև դրա պատճառով մի պետություն արդեն կործանվել է, մյուսն էլ կործանման եզրին է։

Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ։