ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

«Հարգելի երևանցիներ, տեղեկացնում ենք, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում:

Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում:

Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:

Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»: