Փաշինյան-Լավրով հանդիպման ներկաները տելեգրաման ալիքներում տեղեկություններ են տարածում, թե վարչապետի պաշտոնակատարը խոստացել է առաջիկայում ապամոնտաժել Մարտունիում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը։

«Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Մարտունիում Նժդեհի արձանը կհանվի: Փաշինյանը նաև համաձայնել է Ադրբեջանին հանձնել ադրբեջանցիների կողմից ժամանակին բնակեցված գյուղերը, որոնք այժմ գտնվում են Հայաստանի կազմում»,- հայտնում են աղբյուրները։