Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության  կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով Վրաստանում հաստատվել է  պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու 300 դեպք: Նրա խոսքով` այս դեպքում վարակը հեշտությամբ է ընթանում:

«Մենք չենք ասում, թե պատվաստանյութը 100% պաշտպանություն է ապահովում: «Սինոֆարմը» շուրջ 79% պաշտպանություն ունի, բայց պատվաստվելուց կամ կրկնակի  պատվաստվելուց հետո վարակը կանցնի շատ ավելի հեշտ: Այս պատվաստանյութերի հիմնական նպատակը կրկնակի պատվաստումից հետո հոսպիտալացման դեպքերի կրճատումն է և  որպես արդյունք` մահացության կրճատումը: Մենք ունենք մոտ 300 դեպք, երբ մարդիկ վարակվել են առաջին պատվաստումից հետո: Այս իրավիճակն ուսումնասիրվում է, բայց մեկ պատվաստումից հետո գրեթե բոլորն ունեցել են թեթև  վարակ և հաճախ ընդհանրապես ախտանիշներ չեն ունեցել », — ասաց Գամկրելիձեն:

aliq.ge