ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

 

Կրեմլի ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Տաջիկստանին, Թուրքմենստանին, Ուզբեկստանին, Աբխազիային, Հարավային Օսիային, Վրաստանին և Ուկրաինային:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ «այդ օրը հպարտության ու երախտագիտության հատուկ զգացումով ենք հարգում մեր հայրերի ու պապերի սխրանքը, որոնք կողք կողքի արիաբար մարտնչել են թշնամու դեմ և անձնվիրաբար աշխատել թիկունքում»: