Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացվող Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված շքերթի փորձի ժամանակ Т-26 տանկը բռնկվել է: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ԱԻՆ շրջանային վարչության մամուլի ծառայությանը:

Փրկարարների տվյալներով՝ տանկում վառելիքն է բռնկվել: Վարորդն ինքնուրույն մարել է կրակը, նախքան ԱԻՆ աշխատակիցների ժամանումը: Դեպքի վայր ժամանած փրկարարները ռազմական տեխնիկայից դուրս են բերել մնացած վառելիքը:Նշվում է, որ Т-26 տանկը ԽՍՀՄ սպառազինման կազմում ընդգրկվել է 1931 թվականին: Այն դարձել է Կարմիր բանակի ամենանեծ թվով օգտագործվող տանկը պատերազմի սկզբում: