Նիդեռլանդներում ադրբեջանցին դանակով հարձակվել է հայ կնոջ վրա՝ վերջինիս ազգային պատկանելության պատճառով: Infoteka24-ի տեղեկություններով` տուժածը, ում անունն Աննա է, այժմ գտնվում է ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն փակ քննություն է կատարվում, մանրամասները չեն բացահայտվում: