Home»Հասարակություն»Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները. Արտակ Թովմասյան

Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները. Արտակ Թովմասյան

Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջ    1-ին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:

«Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց լավագույններին` հայրենասեր տղերքի, հերոսների, որոնք զոհվեցին` հանուն հայրենիքի, հանուն ազգի ու պետականության: Շատ պատմություններ եմ լսել պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքի սխրագործությունների մասին և, ոգևորված նրանց տեսակով ու քաջությամբ, որոշել եմ նախաձեռնությամբ հանդես գալ, որով ևս մեկ հնարավորություն կընձեռվի ապրեցնելու նրանց տեսակը և պարզապես երախտապարտ լինելու նրանց․․․:

Այսպիսով` մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջ    1-ին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից:

Կից ներկայացված հատակագծում կտեսնեք հավերժության սիմվոլը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանիշը:

Արդեն իսկ մեկնարկել են այգում կառուցվող եկեղեցու շինաշխատանքները:

Պուրակը հիմնվում է Երեւանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ:

Ժամկետների, տեղանքի և կազմակերպչական այլ հարցերի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +374 43 00 52 66 հեռախոսահամարով»:

 

2021-05-08T22:37:45+04:008 Մայիսի 22:40|Հասարակություն|0 Comments