Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 14:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Նիկոլայ Բաբայանը՝ իր վարած ՎԱԶ-21102 մակնիշի ավտոմեքենայով, Թալին-Շղարշիկ միջհամայնքային ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան կողնակ, և բախվել քարերին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Նորայր Հարությունյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ թիվ N բանակային կորպուսում: