Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական անձնակազմի 30 մոդուլային ճամբարի կառուցումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Շուշի, Կարիկախա, Ջրաբերդ բնակավայրերում ավարտվել է վերջին փուլի բլոկ-մոդուլային քաղաքների կառուցումը։ Ներկայում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ կյանքի համար, ինչը, անկասկած, կարևոր տարր է հատուկ առաջադրանքներ կատարելու համար»,- ասել է Լեռնային Ղարաբաղի տարածքում շինարարության շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խորտը և հավելել՝

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո, ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետները կառուցել են 30 բլոկ-մոդուլային քաղաք, որոնք տեղավորում են 250, 60, 40, 30 և 15 մարդ, ինչպես նաև հրամանատարական կետ և տնակ հրամանատարական անձնակազմի համար: