Առողջապահության նախարարության հայտարարությունը․

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը
Հիշեցում.
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար:
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները հանրային վայրերում:
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:
«Աստրա Զենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: