Ադրբեջանի Զագաթալայում տեղակայված զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Իբրահիմ Դուլիևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Արազ Մամեդովը մեկնել է դեպքի վայր:

Ռազմական դատախազությունը քննություն է իրականացնում 2003թ. ծնված զինծառայողի ինքնասպանության դեպքի առնչությամբ: