ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի խոսնակ Ջեն Փսակին մտադիր է պաշտոնաթող լինել մոտ մեկ տարի անց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Փսակիի խոսքով՝ ինքը Բայդենի թիմի հետ պայմանավորվել էր հենց մեկ տարվա աշխատանքի մասին: «Կարծում եմ, որ մոտ մեկ տարի անց մեկ այլ անձ կզբաղեցնի այս պաշտոնը»,- ասել է նա լրագրող Դեյվիդ Աքսելրոդի փոդքասթում, որի ձայնագրությունը տեղադրվել է ալիքի կայքում: