Shamshyan.com-ի տեղեկություններով՝  մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում: Այդ օրը՝ կեսօրին, համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ հայտնել, որ համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել օտարերկրյա քաղաքացիների միջեւ:

Ոստիկանները պարզել են, որ  վիճաբանությունը տեղի է ունեցել համալսարանի տարածքում՝ նույն համալսարանի  3-րդ կուրսի ուսանողների՝ Իրաքի Հանրապետության քաղաքացիներ, 23-ամյա Ահմեդ Ալմջամասի եւ 22-ամյա Ռամի Օբաիդի միջեւ, որի ժամանակ երկուստեք ձեռքերով եւ ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել՝  միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: