Մայիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 218681 դեպք, որոնցից 203307 -ն առողջացած, 4209 -ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1036 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1008307 թեստավորում: Երեկ կատարվել է 3434 թեստավորում։

Այսպիսով` մայիսի և-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման  356 նոր դեպք, 17 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։