Ցանկացած պետության ու ժողովրդի համար մեծ շքեղություն կլիներ մարդու իրավունքների այսպիսի պաշտպան ունենալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թաթոյան, ինչպես կասեն Լոռեցիք, ղայիմ կաց, շան տեղ չդնես հաչոցները…

Քո և իրենց բազում տարբերությունների մեջ կարևոր մեկն այն է, որ իրենք պատմության դասագրքերում չեն լինելու, իսկ դու անպայման լինելու ես…

Մի տարբերություն էլ ասեմ…

Իրանց կենսագրությունը տապանագրի երկտող ա լինելու՝ «Ծնվել է մի քանի տարի առաջ, քայլել է Գյումրիից Երևան, ձեռք է բերել մանդատ ու ծափահարել է հայրենադավների ելույթներին, անսերունդ, անվաստակ ու անհետ հեռացել է կյանքից»:

Նախօրեին ԱԺ-ում Արման Թաթոյանին քննադատող ելույթ էր ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչին ՄԻ պաշտպանը շատ սուր էր արձագանքել: