Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը: Ռուսական «Коммерсантъ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Նախորդ տարվա պատերազմում գերեվարվածներին Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից չվերադարձնելը, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային հարց է,- ասվում է հոդվածում: Բաքվի վրա ապարդյուն փորձում են ազդել եւ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն։ Խնդիրը ոչ միայն բարդացնում է Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների կատարումը, այլև խոչընդոտում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից վերահսկվող ինտեգրացիոն միավորումների հետ Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրերին։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը փորձում է ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին:

Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտ»—ի իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշա-Կարմիր Շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների եւ հայ զինվորականների կողմից: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացներ Ադրբեջանին Շուշիի հասանելիությունը։ «Կոմերսանտ» — ի աղբյուրները նշում են, որ Բաքուն բարձրացրել է նաեւ Ղարաբաղի Ղազախ շրջանի մի շարք գյուղերն իրեն վերադարձնելու հարցը: Թեպետ հարցերից և ոչ մեկը լուծում չունի: