Այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը թեժ ելույթ ունեցավ խորհրդարանում եւ իր խոսքում անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին: Նրա ելույթին տեղից արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն ընդմիջմանը եւս դահլիճում նրանք զրուցում էին՝ թեժ քննարկում ունենալով:

ArmLur.am-ի տեղեկություններով, Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ասել է, թե նրան բոլորը գովացել են, ինչին ի պատասխան Թաթոյանը հիշեցրել է Մարիա Կարապետյանի ելույթը: Նշենք, որ իրավիճակը փորձում էր հանդարտեցնել Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում