Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մայիսի 6–ին,  Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել է երջանկահիշատակ ռազմական գործչի շիրիմին: Այս մասին հայտնում են նախագահականի լրատվական ծառայությունից։

Արմեն  Սարգսյանը ծաղիկներ է դրել լեգենդար Կոմանդոսի գերեզմանին, հարգանքի եւ երախտագիտության տուրք մատուցել նրա անմահ հիշատակին: