Մոսկվան և Երևանը քննարկում են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ ՌԴ-ն Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ, այժմ քննարկվում է ևս 1 միլիոն չափաբաժին Հայաստան մատակարարելու հնարավորությունը:

«Կապված «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետ՝ այժմ մշակվում են Հայաստանի տարածքում դրա արտադրությունը կազմակերպելու հարցերը»,- նշել է նա: