ՀՀԿ — «Հայրենիք» կուսակցությունները  հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Պատիվ ունեմ» դաշինքով։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։ Կարգախոսն առաջարկվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից, որն էլ ընդունվել է։ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո իր հայտարարությունը հենց այդ տողով էր ավարտել։

Իսկ, թե ով է գլխավորելու ցուցակը դեռ վերջնական որոշում չկա։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչները հակված են, որ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորի Արթուր Վանեցյանը, երկրորդ տեղում լինելու է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Առաջին տասնյակում կլինեն նաեւ Արսեն Բաբայանը, Արա Սահակյանը, ովքեր «Հայրենիք» կուսակցությունից են։ ՀՀԿ-ից կլինեն Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Հայկ Մամիջանյանը։ Ինչ վերաբերում է ցուցակի կանանց, ապա այս հարցում դեռ վերջնական որոշում չկա։ Քննարկումները շարունակվում են։

Irakanum.am