Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին կայանված,  աշխատանքներ կատարող ГАЗ 5312 մակնիշի  ավտոաշտարակի հետնամասին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: