ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ գործընկերությունն այնքան լայն է համարում, որ չի տեսնում այն կտրուկ ընդլայնելու հնարավորություն: Այս մասին Լավրովը նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք կծրագրենք և կիրականացնենք մի շարք հնչեղ միջոցառումներ՝ նվիրված մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյաններին»,- ասել է Լավրովը:

Կողմերն անդադարձել են նաև 2 երկրների միջև առևտրաշրջանառության անկումը նվազեցնելու հարցին։ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանք է իրականացվում։ ՌԴ արգործնախարար Լավրովն էլ նշել է, որ առևտրաշրջանառությունը 9.6  %-ով նվազել է, սակայն վստահեցրել է, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո այն բարձր տեմպերով կավելանա: