ԱՄՆ առնվազն 3 362 բնակիչ Է մահացել 2020 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա ապրիլը COVID-19-ի դեմ պատվաստումից հետո: Տեղեկությունը հրապարակել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումների համակարգի տվյալները (Vaccine Adverse Events Reporting System, VAERS):

Այնտեղ հաշվարկել են, որ միջին հաշվով հիշյալ ժամանակամիջոցում երկրում այդ պատվաստումից հետո օրական մահացել Է շուրջ 30 մարդ:

Հաշվի առնելով այդ հաշվարկները՝ ալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնը ենթադրել Է, որ քովիդի դեմ պատվաստումներից հետո մահացու վախճանների թիվը երկրում այսօրվա դրությամբ կազմել Է 3 722, գումարած VAERS-ի վիճակագրության մեջ հաշվի չառնված վերջին օրերը:

Ընդ որում նա նշել Է, որ անցած տարիներին VAERS-ը՝ պատվաստանյութերի անվտանգության ծրագիրը, որը գտնվում Է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնների (CDC) և Պարենի և դեղորայքի որակի հարցերի վարչության (FDA) համատեղ կառավարման մեջ, բազմիցս ենթարվկել Է խիստ քննադատության այն բանի համար, որ հաշվի Է առել ոչ ամբողջ «կողմնակնի վնասը», որը պատճառել են պատվաստանյութերը ներառյալ մահացու վախճանների թիվը, որոնք հետևել են դրանց ընդունմանը: